Նախարարն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին


Նախարարն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

  • 17-11-2017 13:33:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին:
 
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու  ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Մասնավորապես, կողմերն անդրադարձան ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման ժամկետներին առնչվող հարցերին:
 
Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play