Էկոկրթական դասընթացներ՝ հանրակրթական դպրոցներում

17-11-2017 14:26:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվության և Էկոկրթության բաժինը <<Պատանի բնասեր>> ակումբի ստեղծման գործընթացի շրջանակներում շարունակում է էկոկրթական դասընթացների շարունակումը:   
 
Ս.թ-ի նոյեմբերի 10-ին և 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք միջնակարգ դպրոցի և     Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի  7-9-րդ դասարանների մոտ 150 աշակերտների համար անց է կացվել բաց դաս բնապահպանական  թեմաներով` օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները, ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ պահպանությունը, կլիմայական փոփոխությունները և դրանց վրա ազդող գործոնները, կենսաբազմազանության պահպանության խնդիրները՝ մասնավորապես կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բույսերի և կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծ էր աշակերտների հետաքրքրությունը և ակտիվությունը դասընթացների նկատմամբ: Նրանք ակտիվ մասնակցում էին դասընթացներին` տալիս էին հարցեր և պատասխանում տրված հարցերին:
Անցկացվող դասսընթացների նպատակն է բարձրացնել երեխաների մոտ բնության, շրջակա միջավայրի վերաբերյալ ունեցած գիտելիքների մակարդակը, իրազեկել նրանց բնության պահպանության հիմախնդիրների մասին, բացատրել, որ բնությունը պահպանելու համար անհրաժեշտ է խորը գիտելիքներ ունենալ և լավ ճանաչել բնությունը:
Դպրոցականներին տեղեկացվել է նաև,  որ «Պատանի բնասեր» ակումբի գործընթացների շրջանակներում աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Հաջորդիվ կանցկացվեն «Կանաչ դասեր» բնության գրկում` «Սևան»  ազգային պարկի, «Դիլիջան»  ազգային պարկի, «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տարածքներում, որը կնպաստի բնության հետ աշակերտների անմիջական շփմանը և կամրապնդի աշակերտների տեսական գիտելիքները: Այնուհետև կանցկացվեն բնապահպանական թեմաներով շարադրությունների, լուսանկարների մրցույթներ, կկազմակերպվեն մրցույթ վիկտորինաներ:
  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար