Դավիթ Լոքյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին

17-11-2017 14:31:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է    Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսաելյանին:  
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու  Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես՝  անդրադարձ է կատարվել «Կայուն քաղաքաշինական զարգացման ներդրումային ծրագրին»: Նշված ծրագրի շրջանակում մշակվել է   Հայաստանի չորս համայնքների (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան և  Ջերմուկ) 10-ամյա զարգացման  ծրագրեր: 
 
Սեզար Լորենսը նախարարին տեղեկացրել է, որ այսօր արդեն նախապատրաստական աշխատանքներ են տարվում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմներ  ստեղծելու ուղղությամբ, պատրաստվում են հանդիպել Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ, քանի որ նախարարության հետ  Ասիական զարգացման բանկի համագործակցության  ծրագիրն այս հիմնադրամի միջոցով է իրականացվելու:
Նախարար Լոքյանն ասել է, որ արդեն իսկ Ջերմուկում  պետական բյուջեի միջոցներով ներդրումներ են արվում քաղաքի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, որոնք հիմնված են  Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կատարված տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վրա:  Նրա խոսքով, բանկի հետ պայմանագրային  բոլոր հարցերը հստակեցվելուն պես  ֆինանսական միջոցներ կուղղվեն ծրագրերի իրականացման և արդեն իսկ  ընթացող   աշխատանքների համար: 
ԱԶԲ-ի գրասենյակի փոխտնօրենը համաձայնություն է հայտնել  սկսել ուսումնասիրությունները, պատրաստել ծրագրերը և դրանք կարճ ժամանակահատվածում ներկայացնել նախարարին: Հանդիպման ավարտին Դավիթ Լոքյանը սահմանել է աշխատանքների հետագա  կազմակերպման հստակ ժամանակացույց:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 133 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...