ԱԻՆ-ում մեկնարկում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը


ԱԻՆ-ում մեկնարկում է աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկման հայ-ճապոնական ծրագիրը

  • 17-11-2017 14:48:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)  Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կացուտոշիին: 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ճապոնական կառավարության կողմից այս տարի հաստատված «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ստեղծելու դրամաշնորհային հայտի շրջանակներում իրականացվող ծրագրի նախապատրաստական աշխատանքային հարցերը: 
 
«Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը մեկնարկելու է 2018թ.-ի մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը: 
Անդրադառնալով ծրագրի նպատակին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց տարատեսակ աղետների և դրանց ընթացքում անհրաժեշտ վարքականոնների մասին բնակչության իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությունը՝ որպես երկրի դիմակայունության բարձրացման կարևոր բաղադրիչ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն