Հայտնի են հատուկ և ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների մրցանակակիր թիմերը


Հայտնի են հատուկ և ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների մրցանակակիր թիմերը

  • 17-11-2017 15:39:26   | Հայաստան  |  Սպորտ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավարտվել են պետական աջակցության շրջանակում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության կազմակերպած ֆուտբոլի հանրապետական մրցումները:
 
Մրցումներն անցկացվել են «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում: Հատուկ և ներառական կրթություն ստացող դպրոցականների ֆուտբոլի հանրապետական մրցումների հաղթող է ճանաչվել Վաղարշապատի N 33 ներառական դպրոցի թիմը, 2-րդ տեղը գրավել է Երևանի N 12 հատուկ դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Վաղարշապատի N 150 ներառական դպրոցի թիմը:
 
Մրցաշարին մասնակցել են Երևանի և մարզերի հատուկ և ներառական կրթություն ապահովող 8 դպրոցների մտավոր հաշմանդամություն ունեցող և առանց հաշմանդամության 12-15 տարեկան աշակերտներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play