Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի դիմումը


Դատարանների նախագահների խորհուրդը բավարարել է Փաստաբանների պալատի դիմումը

  • 17-11-2017 16:46:02   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ փաստաբանների պալատի դիմումի հիման վրա  ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ. թիվ 23 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին», որով սահմանել է, որ այն դեպքում, երբ դատական նիստն անցկացվում է այլ դատարանի վարչական շենքում, տվյալ գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ դատական նիստի ընթացքում ներկայացված և արձանագրված փաստաթղթերի, կարող են ներկայացվել ինչպես դատական նիստի անցկացման վայրի դատարանի, այնպես էլ՝ գործը քննող դատարանի գրասենյակ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք