Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին


Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին

  • 17-11-2017 17:17:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ իտեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ Պերե Վիլանովա Թրիասին, Պիեր Գարոնին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներ Ալեքսեյ Գորոմովին եւ Վասիլ Վաշչանկային:
 
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումները: Տիկին Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը դրվել է հանրային քննարկման եւ ներկայումս գտնվում է լրամշակման փուլում:
 
Հանդիպման ավարտին Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին արդյունավետ փոխգործակցության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն