Երիտասարդ բանաստեղծուի Սուսաննա Ղազարյանն արժանացել է «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» ամենամյա մրցանակին


Երիտասարդ բանաստեղծուի Սուսաննա Ղազարյանն արժանացել է «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» ամենամյա մրցանակին

  • 17-11-2017 17:19:39   | Հայաստան  |  Մշակույթ

Արդեն 20 տարի է, ինչ Հայաստանի գրական կյանքում իր հաստատուն տեղն ունի «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրական մրցանակը: Այն հիմնվել է 1997 թվականին և դարձել յուրօրինակ գրական կողմնացույց`նրանով է որոշվել գրողի հասարակական ակտիվությունը, քաղաքացիական պահվածքն ու գեղարվեստական ձեռքբերումների հանրագումարը: Մեր գրական կյանքում միակ մրցանակն է, որ երբեք վեճեր չի հարուցել, դարձել է պատիվ գրողի, և ուրախություն` ընթերցողի համար:
Այս պատիվ-մրցանակին արժանացել են Վահէ Օշականը, Մարո Մարգարյանը, Ալիսիա Կիրակոսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արտակ Համբարձումյանը, Սամվել Զուլոյանը, Արտաշես Ղազարյանը,Մանասեն, Հրաչյա Բեյլերյանը, Ռոմիկ Սարդարյանը, Հովհաննես Մելքոնյանը, Ղևոնդը, Ալեքսանդր Ղումաշյանը և այլ գրողներ: Եկող տարվանից սկսյալ  մրցանակը շնորհվելու է միաժամանակ երեքանվանակարգերում` պոեզիա, արձակ, գրական քննադատություն և գրականագիտություն:
Մրցանակային հանձնախմբի որոշմամբ 2017 թ.-ի «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» մրցանակին արժանացավ երիտասարդ բանաստեղծուի Սուսաննա Ղազարյանը` Պարույր Սևակի ավանդույթներնստեղծագործաբար յուրացնելու և  շարունակելու, քաղաքացիական ակտիվ կեցվածքի, պոեզիայի հումանիստական բովանդակության,  երիտասարդ գրական ուժերի համախմբմանը նպաստելու համար:
 
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ ազգային գրադարանում 2017 թ. նոյեմբերի 1-ին, որի ավարտին մրցանակիր բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին մրցանակն արժևորելու և հովանավորելու համար:  Արարողությանը ներկա էր և հայ գրողներին ողջունեց ՀՀ արտակարգ և լիազորդեսպան, Պետական արարողակարգի պետ Արմեն Եգանյանը:
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ  ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ