Բաց դաս խորհրդարանում


Բաց դաս խորհրդարանում

  • 17-11-2017 17:38:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 17-ին խորհրդարան են այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները։
 
Ապագա իրավաբանները հետեւել են ԱԺ հերթական նիստի աշխատանքներին, շրջել խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին։ Այնուհետեւ նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:
 
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուստամ Մախմուդյանը կարեւորել է ուսանողների հետ նման հանդիպումները, որոնք անմիջական շփման միջոցով հնարավորություն են տալիս մոտիկից ծանոթանալ օրենսդիր իշխանությունում տեղի ունեցող օրենսդրական գործընթացներին, քաղաքական թիվ մեկ ամբիոնից ունկնդրել տեսակետներ տարբեր հարցերի ու խնդիրների վերաբերյալ։
 
«Բաց դասն ինքնին ժողովրդավարության դրսեւորումներից է»,- նշել է ԱԺ պատգամավորը։
 
Ուսանողների հետաքրքրության շրջանակը եղել է ընդգրկուն եւ բազմազան։ Հարցերն առնչվել են օրինագծերի ընդունման ընթացակարգին, կալանավայրերում բուժսպասարկմանը, խորհրդարանական կառավարման համակարգին, ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն։
 
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ բարեփոխված ՀՀ Սահմանադրությունը մարդակենտրոն է եւ այն երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը։
 
Ընդունված ավանդույթի համաձայն՝ ուսանողները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են օրվա բանախոսի հետ։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play