Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Երևանի շախմատի առաջնության ընթացքին

  • 17-11-2017 19:28:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին հետևել է նոյեմբերի 17-ին մեկնարկած Երևանի շախմատի առաջնության ընթացքին: 
 
Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվող առաջնությանը մասնակցում է մինչև 10 տարեկան շուրջ 140 շախմատիստ, որոնք ներկայացնում են Երևանի վարչական շրջանների շախմատի դպրոցների, Շախմատի ակադեմիայի և Շախմատի տանը կից դպրոցի թիմերը: Ներկայացնելով Երևանում շախմատի տարածմանը միտված ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ  այսօր արդեն մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված են շախմատի դպրոցներով, որոնք շուրջ 4000 երեխաների ապահովում են անվճար կրթություն ստանալու հնարավորություն: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play