Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը․shamshyan.com


Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը․shamshyan.com

  • 20-11-2017 12:33:08   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն


Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում երեխաները հաճախեն վթարային պայմաններում գտնվող դպրոց: Ամեն Աստծո օր երեխաներին դպրոց ենք ճանապարհում ահը սրտներումս: Մանավանդ, որ մի քանի օր է՝ ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել և այն զգացվել է նաև Հայաստանում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թողես ամպագոռգոռ կհայտարարի, թե իմ մարզի ուսումնական հայստատություններում ամեն ինչ «օկ» է; Ինքը մարզպետարանի հարմարավետ կաբինետում տաքուկ բազկաթոռի վրա նստած մի թե չի տեսնում էս վիճակը: Լավ էլ ծանոթ է, երևի վարդագույն ակնոցներ է քաշել աչքերին»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա ու հիմա թե՛ ծնողները, թե՛ երեխաները կանգնել են կոտրած տաշտակի առջև: Նրանք ասում էին, որ այս անգամ համբերության բաժակը լցվել է և մինչև վերջ գնալու են իրենց արդարացի պահանջների բարձրաձայնման, որպեսզի խնդիրը լուծվի: Ծնողները նշում էին նաև, որ իրենք Արմավիրի մարզպետից ոչ մի ակնկալիք էլ չունեն, իրենց հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով,եթե բարի ցանկություն ունենա՝ խնդիրը կլուծվի: Այս պահին ծնողները, որոնց նաև պատրաստվում են միանալ դպորցականները, շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/11/20/1082627/

Նոյյան տապան  -   Հասարակություն