34-ամյա տղամարդը տանը վիճել է ու գնացել ձոր՝ ինքնասպանության նպատակով․«Փաստինֆո»


34-ամյա տղամարդը տանը վիճել է ու գնացել ձոր՝ ինքնասպանության նպատակով․«Փաստինֆո»

  • 20-11-2017 14:59:59   | Հայաստան  |  Հասարակություն

Նախօրեին ինքնասպանության փորձի նոր դեպք է արձանագրվել Նաիրիի տարածաշրջանում: 34-ամյա տղամարդը տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո դուրս է եկել տնից, գնացել ձորակ և ինքնասպանություն գործելու նպատակով ծառից պարանով կախվել է:

Սակայն նրա հետևից գնացած ազգականը նրան օգնության է հասել և կրակայրիչով պարանը կտրել, ցած է իջեցրել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Նոյյան տապան  -   Հասարակություն