Անթիլիասի մայր տաճարում բացվել է Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը


Անթիլիասի մայր տաճարում բացվել է Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը

  • 20-11-2017 15:03:16   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։
 
Պաշտոնական բացումը կատարեց Վեհափառ Հայրապետը։ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը ծաղկեցրեց միջոցառումը` հնչեցնելով ազգային ու կրոնական երգեր։
 
Վեհափառ Հայրապետի հայ գրքին ձոնած «Լո՜յս տեսաւ…» բանաստեղծությունը ընթերցեցին երիտասարդ միաբաններ Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճյանը և Հոգշ. Տ. Պսակ Աբղ. Թէփիրճյանը։
 
Բանաստեղծական ոճով պարուրված իր տողերով հայրապետը իրապաշտորեն բնութագրում է հայ գրքի ապրածը` անցյալն ու ներկան: «Լո՜յս տեսաւ…»-ով ընդգծվում է առհասարակ գրքի և հատկապես հայ գրքի լուսավորչական նշանակությունը:
 
Հանդիսությունն ավարտվեց հայրապետական մաղթերգով և «Կիլիկիա» քայլերգով։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչ դեկտեմբերի 10-ը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play