Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին․168․am


Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին․168․am

  • 20-11-2017 15:08:34   |   |  Մամլո հաղորդագրություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում: «Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:մ
 
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Լավրովը նշել է, որ հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ: «Պետք է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն իսկ ուրվագծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես երեք համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն աշխատելու է կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի ուղղությամբ:
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 21-ին կլինի Հայաստանում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play