Գորիսում ապօրինի գործունեություն ծավալած տրանսպորտային միջոցները տուգանվել են


Գորիսում ապօրինի գործունեություն ծավալած տրանսպորտային միջոցները տուգանվել են

  • 20-11-2017 15:57:05   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային տեսչության կողմից Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նոյեմբերի 17-ին իրականացվել են ուսումնասիրություններ և դիտարկումներ՝ ներքաղաքային կանոնավոր երթուղիների սպասարկման կազմակերպման գործընթացի ուղղությամբ։
 
Վերահսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ Գորիսի ներքաղաքային ավտոբուսային 3 երթուղիներում շահագործվում են մրցույթով չընտրված «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի սպիտակ պետհամարանիշի 3 միկրոավտոբուսներ, որոնցից երկուսը ՌԴ հաշվառման համարանիշերով՝ Y250MA777, K510KY750, և մեկը՝ ՀՀ հաշվառման համարանիշով՝ 01SS090:
 
Ապօրինի փոխադրումների արդյունքում լիովին ձախողվել է այդ երթուղիների սպասարկման մրցույթում հաղթած «ԼԱՍՏ» ՍՊ ընկերության բնականոն և օրինական գործունեությունը։
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137.2 հոդվածի 3-րդ ենթակետի պահանջներով՝ ապօրինի գործունեություն ծավալած նշված 3 տրանսպորտային միջոցների նկատմամբ տեղում, սահմանված կարգով, կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաև, որ Գորիս քաղաքում նոյեմբերի 2-3-ին իրականացված տեսչական գործառույթների արդյունքում ևս, նույն՝ Y250MA777 և 01SS090 հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցները շահագործողների նկատմամբ կազմվել էին վերահսկողության արդյունքների ամփոփման արձանագրություններ։
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ նման իրավախախտման համար սահմանված է տուգանք՝ 200 հազար ՀՀ դրամի չափով։ Իսկ մեկ տարվա ընթացքում թույլ տված նույն իրավախախտման դեպքում՝ տուգանքի չափը կրկնապատկվում է:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն