Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը


Ամփոփվել է Երևանում անցկացված աշնանային ծառատունկը

  • 20-11-2017 16:04:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևում ամփոփվել է աշնանային ծառատունկը, որի շրջանակում մայրաքաղաքի բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքների ոռոգելի հատվածներում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր:
 
Տնկված ծառերի մեջ գերակշռում են ակացիաները, սոսիներն ու հացենիները: Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` այս ծառատեսակներն առավել հարմար են մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններին: Ընդհանուր առմամբ, աշնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 15000 ծառ և թուփ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play