Լոնդոնն ավտոբուսների մի մասը կփոխադրի սուրճի կենսավառելիքի.«Արմենպրես»


Լոնդոնն ավտոբուսների մի մասը կփոխադրի սուրճի կենսավառելիքի.«Արմենպրես»

  • 20-11-2017 16:45:29   | Մեծ Բրիտանիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լոնդոնի Տրանսպորտային վարչությունն (TfL) սկսած նոյեմբերի 20-ից քաղաքային ավտոբուսների մի մասը կփոխադրի կենսադիզելային վառելիքի, որը պատրաստված Է գործածված սուրճից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC- ին: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են կենսավառելիք օգտագործում՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար:

Սակայն առաջին անգամ Է, որ Լոնդոնը սուրճի մնացուկների համար կիրառություն կգտնի տրանսպորտում, որոնք մայրաքաղաքն արտադրում Է առատությամբ: Մեծ Բրիտանիայի Bio-bean ստարտապը, որն ստեղծել Է ձեռնարկիչ Արթուր Լեյը, արդյունաբերական եղանակով վերամշակում Է սուրճի մրուրը եւ իր արտադրանքը վաճառում Մեծ Բրիտանիայի այն ընկերություններին, որոնք այն օգտագործում են շենքերի ջեռուցման, ինչպես նաեւ որպես վառելիք ավտոմոբիլների համար: Bio-bean-ի տվյալներով՝ լոնդոնցիները տարեկան 200 հազար տոննա՝ սուրճի մնացուկներ են թողնում, ըստ որում սուրճի մնացուկների յուրաքանչյուր տոննան թույլ Է տալիս ածխաթթվական գազի արտանետումները կրճատել 6,8 տոնայով: Լոնդոնի մեկ ավտոբուսը վառելիքով ապահովելու համար մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը պետք Է տարեկան խմեն 2,55 միլիոն գավաթ սուրճ: Bio-bean-ում Է աշխատում Մեծ Բրիտանիայի խոշորագույն հողատեր եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վեսթմինսթերի դուքս Հյու Ռիչարդ Լուիս Գրոսվենորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը ։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play