Մեկնարկել են «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումները


Մեկնարկել են «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումները

  • 20-11-2017 16:45:48   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող ֆուտզալի մրցումները: 
 
Մրցումներին մասնակցում են Արցախի պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Մ. Խորենացու անվան համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը:
 
Առաջինը պայքարի մեջ են մտել Արցախի պետական ու Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանները ներկայացնող թիմերը:
 
Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play