Ճապոնացի ճարտարապետին պարգեւատրել են փախստականների համար թղթե տներ ստեղծելու համար. «Արմենպրես»


Ճապոնացի ճարտարապետին պարգեւատրել են փախստականների համար թղթե տներ ստեղծելու համար. «Արմենպրես»

  • 20-11-2017 16:54:07   | Ճապոնիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը Մայր Թերեզայի անվան մրցանակ Է ստացել սոցիալական գործունեության բնագավառում ձեռքբերումների համար:

Ինչպես հայտնելԷ Designboom-ը, նրան պարգեւատրել են բնական եւ տեխնածին աղետների գոտիներում բազմամյա աշխատանքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 1990-ական թվականների սկզբին նա աշխատել Է Ռուանդայում ու Քոբեում եւ եղել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի հանձնաժողովի խորհրդատուն: Նրա գլխավոր գյուտը բամբուկից եւ թղթից պատրաստված ոչ թանկ տներն են վերաբնակների համար: Ներկայում այդ նախագիծն իրականացվում Է Քենիայում: Մրցանակի հանձնման արարողությունը դեկտեմբերին տեղի կունենա Հնդկաստանում: 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play