Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին


Արա Բաբլոյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին

  • 20-11-2017 17:17:59   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվա էր մեկնել՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 18-ին ներկա են գտնվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ «Հաղորդակցման լեզուն՝ երաժշտություն» խորագրով համերգին, որը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում:
 
Համերգը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում երկու երկրների մշակույթի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատան եւ «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ դիրիժորներ Կոնստանտին Օրբելյանի, Վլադիմիր Սպիվակովի, Էդուարդ Թոփչյանի եւ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն