Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը


Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

  • 20-11-2017 18:29:56   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը:
 
Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Ըստ այդմ՝ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները: Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվել է ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով ներդնել տեսազանգից օգտվելու հնարավորություն:
Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:
Այնուհետև, ըստ նիստի օրակարգի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս Դավիթ Հարությունյանին ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Հարությունյանը Խորհրդի անդամներին հորդորել է գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները, ըստ ոլորտների, քննարկել համապատասխան գերատեսչություններում գործող հասարակական խորհուրդների անդամների հետ, որի ամփոփ ներկայացումը նախատեսվում է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play