Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները


Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

  • 20-11-2017 18:56:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Ընկերությունների ներկայացուցիչները ոլորտի հետագա զարգացման տեսանկյունից կարևորել են  հիմնականում չորս՝ կրթական բարեփոխումների, վերազգային կորպորացիների ներգրավման, ստարտափերի խթանման, թվային օրակարգի իրականացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացումը: 
 
Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ  է քննարկել այս բնագավառի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առաջարկելով  ներկայացնել ճանապարհային քարտեզ՝ հստակ ու որոշակի միջոցառումների հաջորդականությամբ և պետական մարմինների ու մասնավոր հատվածի հստակ գործառույթներով:   Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը  ՏՏ ոլորտը դիտարկում է որպես տնտեսության առանցքային ճյուղերից մեկը, և  ակնկալում է, որ պետություն-մասնավոր հատվածի հետևողական փոխգործակցության շնորհիվ  հնարավոր կլինի լուրջ արդյունքներ արձանագրել: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն