Ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել ՃՈ տեսանյութերը.ԻՔՄ


Ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել ՃՈ տեսանյութերը.ԻՔՄ

  • 21-11-2017 11:20:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2017թ. սեպտեմբերի 7-ին դիմում էր հղել ՀՀ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել ՀՀ Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը՝ կապված ասմունքող Լիանա Զուրաբյանի անձնական տվյալները պարունակող աղմկահարույց տեսանյութի հրապարակման հետ, և իրականացնել օրենքով սահմանված վարչարարություն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այդօրինակխախտումները կանխելու ուղղությամբ: 
 
Հիշեցնենք, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին Ոստիկանությունը Youtube կայքի «POLICE RA Vostikanutyun»ալիքում հրապարակել էր «Լիանա Զուրաբյան» վերնագրով տեսանյութ, որը ձեռք էր բերվել Ճանապարհային ոստիկանության տեսուչների համազգեստի վրա առկա անհատական տեսախցիկների միջոցով: Այսինքն, Ոստիկանությունը ձեռք բերելու, պահպանելու, օգտագործելուև տարածելու միջոցով մշակել էր Լիանա Զուրաբյանին և նրա դստերը վերաբերող անձնական տվյալներ: 
«Իրազեկ քաղաքացիների միավորման»գրության առիթով Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրերս որոշում է կայացրել, որով արձանագրում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով տեսաձայնագրում իրականացնելը օրինական է, սակայն տեսաձայնագրությունները հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին: 
Արդ, ոստիկանությունը այլևս չի կարող հրապարակել կամ այլ անձանց փոխանցել Ճանապարհային ոստիկանության տեսուչների անհատական տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը:
Հավելենք, որ վերոնշյալ տեսանյութը արդեն հեռացվել է ՀՀ Ոստիկանության յութուբյան ալիքից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play