Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել


Բաղրամյան պողոտայում մեքենա է պայթել

  • 21-11-2017 13:52:37   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 21-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել՝ 12:21-ին:
 
Այրվել է Mercedes E մակնիշի 34 TN 239 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) ամբողջությամբ և ջերմահարվել՝ Nissan March մակնիշի 61 SZ 600 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ս.) բեռնախցիկի հատվածը:
 
Պարզվել է՝ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ:
 
Ընթանում է հետաքննություն հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար. նշանակվելու է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն