Լեւոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով


Լեւոն Արոնյանի կինը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

  • 21-11-2017 14:25:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արիաննե Կաոիլիին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:
 
Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվաական խմբում:
Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:
Արիաննե Կաոիլիին  փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների նեգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն