Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր


Արդարադատության նախարարը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր

  • 21-11-2017 14:31:58   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ:
 
Նախարար Հարությունյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար շատ կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանը, օրենսդրության մեջ ծավալուն փոփոխություն կատարելով, փորձում է սահուն անցում ապահովել դեպի խորհրդարանական կառավարում: Այս համատեքստում նախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ից ստացվող առաջարկություններն՝ ուղղված սահմանադրական մի շարք օրենքների նախագծերի բարելավմանը:   
ԺՀՄԻԳ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր։  
 
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք