Հայտնի է կանանց համար տարվա լավագույն ավտոմեքենայի անունը.mamul.am


Հայտնի է կանանց համար տարվա լավագույն ավտոմեքենայի անունը.mamul.am

  • 21-11-2017 15:34:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

mamul.am.Hyundai Ioniq հիբրիդային ավտոմեքենան ճանաչվել է «Կանանց համար տարվա լավագույն ավտոմեքենա» մրցույթի հաղթող:
 
Մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է ավտոաշխարհի նորությունները լուսաբանող աշխարհի խոշորագույն լրատվամիջոցների 25 կին աշխատակիցներից: Լավագույն ավտոմեքենան որոշելիս հաշվի են առնվել դրա գեղագիտական կողմը, ֆունկցիոնալությունը, անվտանգությունը, հարմարավետությունն ու գնային քաղաքականությունը:
Մրցույթին մասնակցելու համար նախ գրանցված է եղել 420 ավտոմեքենա, որոնցից միայն 60-ն է անցել մրցութային փուլ:
Hyundai Ioniq-ի շնորհանդեսը կայացել է 2016-ին: Մոդելն առաջարկվում է դասական հիբրիդի տեսքով, որի մարտկոցները կարելի է վերալիցքավորել կենցաղային էլեկտրական ցանցից: Մեքենայի ուժային սարքավորումները ևս էլեկտրական են: Hyundai Ioniq-ի առավելագույն արագությունը հասնում է 165 կմ/ժամի, մեկ լիցքավորմամբ այն կարող է անցնել 250 կմ: Էլեկտրաշարժիչի հզորությունը հասնում է 120 ձիաուժի:
Երկրորդ տեղում Mazda CX-5 ավտոմեքենան է, որ ճանաչվել է նաև լավագույն ընտանեկան ավտոմեքենա: Լավագույն շքեղ ավտոմեքենա անվանակարգում հաղթել է BMW 5-Series-ը: Ford Fiesta-ն ճանաչվել է լավագույն բյուջատային ավտոմեքենա, իսկ Peugeot 3008-ը լավագույնն է SUV անվանակարգում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը