ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի են ավարտվել


ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Հինգերորդ տուրի բոլոր պարտիաները ոչ-ոքի են ավարտվել

  • 21-11-2017 16:54:09   |   |  Սպորտ

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ընթացող  ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլի հինգերորդ տուրի ինը պարտիաներն էլ ոչ-ոքի ավարտվեցին:
 
Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Այս շախմատիստները հանդիպել էին նաեւ այս տարի Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում, որտեղ մեր գրոսմայստերը փայլուն հաղթանակ էր տարել:
 
Հինգ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միանգամից վեց շախմատիստ զիջում է կես միավորով:
 
Նոյեմբերի 22-ին կայանալիք վեցերորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Պյոտր Սվիդլերի հետ (ՌԴ):
 
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին:
 
 
 
Լուսանկարը՝  մրցաշարի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play