Մայրը սուրճ էր խմում, երբ իր 3-ամյա դստեր վրայով մեքենան էր անցնում (տեսանյութ)


Մայրը սուրճ էր խմում, երբ իր 3-ամյա դստեր վրայով մեքենան էր անցնում (տեսանյութ)

  • 21-11-2017 18:27:59   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



1in.am.Արևելյան Չինաստանում հսկող տեսախցիկն արձանագրել է երեխային մեքենայով վրաերթ անելու պահը, հայտնում է The Sun-ը:
 
Կադրերում երևում է, թե ինչպես է ճանապարհի մեջտեղում կին կանգնած և ինչ-որ բան է ասում իր երեխային, ինչից հետո սկսում է սուրճ խմել: Այդ պահին ավտոմեքենան շրջադարձ է անում և անցնում երեխայի վրայով: Դեպքի պահին մայրը մոտակայքում է եղել, բայց անմիջապես չի նկատել, որ իր աղջիկը մեքենայի տակ է:
 
Հարևան շենքից դուրս եկող անցորդն արագ է կողմնորոշվել և ձեռքերն է թափահարել, որպեսզի վարորդը կանգնեցնի մեքենան: Նրա ճիչերի ձայնը լսելով՝ երեխայի մայրն է նետվել աղջկան օգնելու: Տղամարդը բարձրացրել է ավտոմեքենան, նրան անցորդներն օգնել են: Աղջիկը հրաշքով խուսափել է լուրջ վնասվածքներից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play