Տարոն Մարգարյան. «Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»

21-11-2017 18:41:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2017 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին: 
Այս ուղղությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը, ինչպես նաև  վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորություններ ստեղծել բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները:
 


«Համագործակցելով մեր աշխատակազմերի մասնաշենքերում տեղակայված բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի հետ` անցած տարի սահմանեցինք հատուկ աշխատակարգ, որպեսզի մինչև 19:30-ը մեր աշխատող քաղաքացիների համար ստեղծենք լրացուցիչ հնարավորություններ` վճարումներն իրականացնելու համար: 
Ըստ այդմ, հաշվի առնելով նախորդ տարվա հաջող փորձը, կիրառեք նույն աշխատակարգը և ապահովեք համապատասխան իրազեկում: Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է հսկողության տակ պահել քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա գույքահարկի վճարման էլեկտրոնային ծառայությունների մատուցման որակը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 79 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար