Նախարարության մի շարք ստորաբաժանումներ աշխատելու են հատուկ ռեժիմով


Նախարարության մի շարք ստորաբաժանումներ աշխատելու են հատուկ ռեժիմով

  • 21-11-2017 19:25:33   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
 
Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները աշխատելու են հատուկ ռեժիմով:
 
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու  հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի 
վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում  օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա:
 
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:
 
Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play