Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային


Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային

  • 21-11-2017 19:41:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
2017 թվականի նոյեմբերի 21-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային: 
280 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանը:  
 
Գեղաթերթիկի վրա ներկայացված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքերը: Երկու նամականիշով գեղաթերթիկը ձևավորված է ՀՀ և ՌԴ դրոշների գույներով:  
 
Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 
 
Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: 
 
Թողարկման օրը` 21 նոյեմբերի 2017թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 34,0 x 34,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play