Ականի պայթյունից Արցախում 3 զինծառայող է զոհվել, մեկի վիճակը ծանր է


Ականի պայթյունից Արցախում 3 զինծառայող է զոհվել, մեկի վիճակը ծանր է

  • 22-11-2017 10:36:40   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
ՀՀ ՊՆ-ը ցավակցում է և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքներին:
 
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Քաղաքական