Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ


Չինաստանում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ

  • 22-11-2017 12:24:45   | Չինաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինտաո քաղաքում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի և ՉԺՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի բացումը: 
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» կողմից ֆինանսավորվող գրասենյակի ներքո հայ գործարարները հնարավորություն կստանան հիմնելու իրենց ձեռնարկությունների ներկայացուցչությունները: Գրասենյակը զբաղվելու է չինական շուկայում հայկական ապրանքների և ծառայությունների ներկայացմամբ և իրացմամբ, զբոսաշրջության խթանմամբ և հայ-չինական գործարար կապերի ստեղծմամբ: Ցինտաո քաղաքի գրասենյակի գործառույթներն իրականացվելու են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության կողմից: Համագործակցության գրասենյակին անհատույց տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 500 քմ, որն ապագայում, անհրաժեշտության դեպքում, կարող է ընդլայնլվել:
 
Գրասենյակի բացումն ազդարարվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև ՀՀ դեսպանության և «Մեկ գոտի մեկ ճանապարհ ինովացիոն համագործակցության կենտրոնի» (Belt & Road Collaborative Innovation Center) միջև համապատասխան պայմանագրերի ստորագրմամբ: 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play