22-11-2017 14:11:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ս/թ նոյեմբերի 21-ին Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել 8 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Երդվելով անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ դուք ստանձնում եք անչափ կարևոր առաքելություն: Շնորհավորում եմ ձեզ այս պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթում եմ հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան: Դուք պետք է պատվով կատարեք ձեր բարդ, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր աշխատանքը, քանի որ սպայի ուսադիրներ կրելը կրկնակի պատասխանատվություն է պահանջում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ»: