Արցախի 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ


Արցախի 2018թ.-ին բյուջեի նախագիծը քննարկվել է ուժային կառույցների պատասխանատուների հետ

  • 22-11-2017 14:21:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը:
 
Նիստը վարել են պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
 
Օրակարգում «ԱՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծով ԼՂՀ  պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:
 
Նիստին մասնակցել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:
 
Նոյեմբերի 23-ին 2018թ. պետական բյուջեի քննարկումները կշարունակվեն  ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
 
 ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն