ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրին


ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրին

  • 22-11-2017 14:24:31   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Բրյուսելում կայացել է  Ռոբերտ Շումանի ինտիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի Եվրոպական ուսումնական կենտրոնի  կողմից կազմակերպված  «Ինչպես է գործում Եվրոպան» խորագիրը կրող ուսումնական դասընթացի երկրորդ փուլը, որտեղ Մոլդովայի, Ուկրաինայի և Բելոռուսի 15 ներկայացուցիչների հետ միասին, իր մասնակցությունն է ցուցաբերել նաև  Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության պատվիրակ  Հայկ Սաֆարյանը: Բրյուսելյան դասընթացի հիմնական նպատակն էր գործնականորեն հասկանալ  Եվրոպական միության մարմինների կառուցվածքը, գործառնման մեխանիզմները և ուղղությունները:
Ծրագրի շրջանակներում երիտասարդներն այցելել են Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության տնտեսական և սոցիալական կոմիտե, Մարտենսի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Եվրոպական միության խորհուրդ և Եվրոպական հանձնաժողով, որտեղ վերջիններիս ներկայացվել է ԵԺԿ քաղաքական ընտանիքը, Եվրոպական միության ներկա և ապագա մարտահրավերները, Եվրոպական միության համագործակցությունը և հնարավոր  աջակցությունը արևելյան գործընկերության  երկրներին: 
Ինչպես նշում է  դասընթացի մասնակից Հայկ Սաֆարյանը, ծրագիրը կարևորում էր սերունդների երկխոսությունը և հատկապես շեշտադրում Եվրամիության արժեհամակարգը և աջակենտրոն գաղափարախոսությունը»:
Բրյուսելյան դասընթացի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան հիմնախնդիրներին` ներկայացնելով Եվրոպական միության կողմից իրականացված բարոփխումները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play