Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը տարեկան ընդհանուր ժողով է հրավիրել

22-11-2017 14:30:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 17-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) «Օպերա Սյութ» հյուրանոցում հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները և ֆինանսական հաշվետվությունները:
 


Նախքան քվեարկությունը` ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց հետագա քայլերը: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց Արա Հովսեփյանին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին:
 
Էլինա Մարկարյանը («Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հանրային գործերի և հաղորդակցության տնօրեն) և Ահարոն Լևոնյանը («ԷՍ-ԱՅ Հոլդինգ» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն) ընտրվեցին ՀԱԱՊ-ի 1-ին և 2-րդ փոխնախագահների պաշտոններում:
 
Ընդհանուր ժողովը ընտրեց նաև խորհրդի նոր տնօրենների կազմը. Հայկ Ալոյան («Լիդիան Արմենիա» ՓԲԸ), Իրինա Դումանյան («Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ), Փոլ Էդգար («Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ), Կարեն Գարասեֆերյան («Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ), Տիգրան Գասպարյան («Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ), Աշոտ Ղազարյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Գագիկ Գյուլբուդաղյան («Գրանթ Թորնթոն» ՓԲԸ), Արթուր Հովհաննիսյան («Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերություն), և Դավիթ Սարգսյան («Ամերիա» ՓԲԸ):
 
2018 թ-ին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, հատկապես՝ ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու Գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցալիական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը նաև կսկսի իրականացնել վստահելի և անկողմնակալ արբիտրաժային դատարանի հիմնադրման գործընթացը: 2018 թ-ի կարևոր նպատակներից է նաև ընդլայնել համագործակցությունը Եվրոպական և տարածաշրջանային Ամերիկայի առևտրի պալատների հետ:
 
ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թ-ից և ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների 121 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և բարելավել բիզնես մթնոլորտը և ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից