Ավտոմեքենան արգելափակվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում


Ավտոմեքենան արգելափակվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում

  • 22-11-2017 14:33:11   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ (մոտ 0.5մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Պարզվել է, որ ջրափոսի մեջ արգելափակվել է 3 ավտոմեքենա:
 
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Passat» մակնիշի 19 OO 011, «Volkswagen Golf» մակնիշի 34 ZL 491 և «Opel Astra G» մակնիշի 35 AH 374 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Նոյյան տապան  -   Հասարակություն