Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում


Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում

  • 22-11-2017 15:45:31   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ այսուհետ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվելու է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնելու է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: 
 
Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ոլորտին վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, խնչպես և դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա: 
30.11.2017թ. ժամը 10:00-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն: 
Ընդունելության համար Շիրակի մարզի բնակիչները ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Գյումրի քաղաքի Պռոշյան 5 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն վարչական շենք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն