Առանց աշխարհագրական սահմանափակման. ՀԶՀ ամփոփիչ ասուլիսում կհնչեն և պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին


Առանց աշխարհագրական սահմանափակման. ՀԶՀ ամփոփիչ ասուլիսում կհնչեն և պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին

  • 22-11-2017 17:19:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առանց աշխարհագրական սահմանափակման. ՀԶՀ ամփոփիչ ասուլիսում կհնչեն և պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին 
Հայաստանի զարգացման հիմնադրամի հանրային կապերը համակարգող թիմը շարունակում է հավաքել հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակ Ավակյանին ուղղվող հարցերը, որոնք կհնչեցվեն տարեկան ամփոփոիչ ասուլիսում՝ Երևանում, դեկտեմբերի 5-ին։ Հանրության հետ հանդիպման և ասուլիսի վայրի ու ժամի մասին կհայտարարվի լրացուցիչ։ 
 
ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը կպատասխանի հիմնադրամի գործունեության, 2017 թ. արդյունքների, երկրի և տնտեսության իմիջի մասին բոլոր հարցերին։ 
 
Ասուլիսն ուղիղ հեռարձակվելու է հիմնադրամի՝ YouTube-յան պաշտոնական ալիքով, որի ընթացքում բոլոր հարցերը կուղղվեն ՀԶՀ ղեկավարին և պատասխաններ կստանան։ Հարցերը չեն խմբագրվելու։
 
Մինչև նոյեմբերի 27-ը՝ ժամը 12։00, առանց աշխարհագրական սահմանափակման,  տեսագրված կամ գրավոր հարցեր կարելի է ուղարկել press@dfa.am էլ.հասցեին կամ Facebook-յան պաշտոնական էջին՝ https://www.facebook.com/DFArmenia/։ 
 
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն 
Հասցե՝ ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Հեռ.՝ 011 59 78 04, էլ-փոստ՝ press@dfa.am 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն