Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղում


Արտոնյալ պայմաններով ծառայություններ Ամերիաբանկի նորաբաց «Քոչար» մասնաճյուղում

  • 22-11-2017 18:26:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամերիաբանկը բացեց նոր` «Քոչար» մասնաճյուղը Երևան քաղաքում /հասցե` Վահրամ Փափազյան փող, 8 շենք, «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոն/: 
Կարևորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը` Ամերիաբանկը շարունակում է  զարգացնել և ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը և միաժամանակ ընդլայնում է նաև  երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը:  Նորաբաց «Քոչար» մասնաճյուղը Բանկի չորրորդ մասնաճյուղն է, որն  աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթը  7 օր, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: 
 
«Քոչար» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղում մինչև 2018թ. մարտի 31-ը: 
Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետևյալ ծառայությունները.
Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.  
o Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
o Business քարտի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
o Ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
Նոր ֆիզիկական անձի  հաշիվ բացելու դեպքում.
o մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի /բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի/ տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ
o Ամերիա Օնլայն/Մոբայլ Բանկինգ և Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: 
 «Քոչար»  մասնաճյուղի տարածքում  տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի և հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով  կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ: 
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ