Հրազդանի կիրճում երիտասարդն ընկել է լողավազանը.ԱԻՆ


Հրազդանի կիրճում երիտասարդն ընկել է լողավազանը.ԱԻՆ

  • 23-11-2017 11:35:12   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` Արաբկիրի այգու մոտակայքում գտնվող լողավազաններից մեկում (մոտ 6 մ խորությամբ, ներսում ջուր չկա) քաղաքացի է ընկել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1981 թ. ծնված Ա. Գ.-ին դուրս են բերել փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Նոյյան տապան  -   Հասարակություն