ՀՀ տարածքում ժամը 11:30-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ԱԻՆ


ՀՀ տարածքում ժամը 11:30-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ԱԻՆ

  • 23-11-2017 11:49:40   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
 
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
 
Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 
 
Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:
 
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն