Ավարտվել են «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները


Ավարտվել են «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները

  • 23-11-2017 12:21:24   | Հայաստան  |  Սպորտ

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող հրաձգության մրցումները:
 
Հանրապետության լավագույն ուսանող-հրաձիգի կոչման համար պայքարել են 12 բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ:
 
Աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ինգա Քալանթարյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան), 2-րդ տեղը` Աննա Ավետիսյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), 3-րդ տեղը` Աննա Դավթյանը (Երևանի պետական համալսարան):
 
Տղաներից 1-ին տեղը զբաղեցրել է Կարեն Արամյանը (Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան), 2-րդ տեղը` Իշխան Չիբուխչյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) և 3-րդ տեղը` Սուրեն Բերյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան):
 
Հրաձգության մրցումներում մրցանակային տեղեր գրաված մասնակիցներն արժանացել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին, գավաթներին և մեդալներին:
 
Տեղեկացնենք, որ արդեն հայտնի են նաև «Հանրապետական ուսանողական մարզական խաղեր» ծրագրով անցկացվող վոլեյբոլի, ատլետիկական հնգամարտի և ուժային եռամարտի մրցումների հաղթողները: Նույն ծրագրով անցկացվող ֆուտզալի եզրափակիչ խաղը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, իսկ բասկետբոլի մրցումները կանցկացվեն նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play