«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն


«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

  • 23-11-2017 15:38:09   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը:
 
Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաև բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային արժեքների պահպանման և տարհանման աշխատանքներ: Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի  ներկայացուցիչները, ովքեր մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն