ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը


ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվել են տարածքային կառավարման կառույցների 2018թ. ֆինանսավորման հարցերը

  • 23-11-2017 16:21:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Հովիկ Ջիվանյանի և Ռուսլան Իսրայելյանի նախագահությամբ, որտեղ շարունակվել են «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:
 
Քննարկմանը մասնակցել է ԱՀ ԱԺ պատգամավորներ և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:
 
Համատեղ նիստում քննարկվել են ներկայացված նախագծով տարածքային կառավարման մարմինների եկամուտներն ու ծախսերը:
 
Ներկայացնելով Ստեփանակերտի քաղաքապետարանի պահպանման ծախսը՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ 2018թ. պետական բյուջեով նախատեսվում է 290մլն 945 դրամ:
 
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի տեղեկացմամբ 2018թ.-ին վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 161մլն 318 հազ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 11մլն 236 հազար դրամով: Սամվել Հայրիյանի խոսքով՝ նվազումը պայմանավորված է վարչակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության բաժնի ենթակայության փոփոխման հետ:
 
Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի հաղորդմամբ՝ վարչակազմի՝ 2018 թ. ծախսը կկազմի 122մլն դրամ, ինչը ևս 11 մլն-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված վարչակազմի սոցիալական բաժնի կարգավիճակի փոփոխությամբ:
 
Մարտակերտի շրջանի վարչակազմին 2018թ.-ի բյուջեով հատկացվելիք գումարը, համաձայն վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի, կկազմի 156 մլն 386հազ:
 
Մարտունու  շրջանի վարչակազմի պահպանման ծախսը 2018թ.-ին, վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի փոխանցմամբ, կկազմի 180մլն 524հազ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել  է 224հազ դրամով:
 
Շահումյանի շրջանի ղեկավար Հարութ Մնացականյանի տեղեկացմամբ, գալիք տարում շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 103մլն 373հազ դրամ:
 
Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ վարչակազմի պահպանման ծախսերը 2018թ.-ին կկազմեն 113մլն 67հազ դրամ:
 
Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի փոխանցմամբ, շրջանի վարչակազմի պահպանման ծախսը կկազմի 263մլն 407հազ:
 
2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 24-ի համատեղ նիստում:
 
ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play