Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում


Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

  • 23-11-2017 16:46:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ս/թ դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր սպորտսմենուհին և երկու սկսնակ սպրոտսմենների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի և յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների և նրանց ծնողների համար կացկացնի վարպետության դաս: Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին և սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով:
 
Իրինա Էդուարդի Սլուցկայա – հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդ-մենակատար, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան Պրի շարքի քառակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր: Վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, Պոդմոսկովեյում հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց:
Իրինա Սլուցկայան չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից և իր ողջ սպորտային կարիերան անցել է նույն մարզչի՝ Ժաննա Գրոմովայի հետ, ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ելույթների ծրագրեր:
Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների և հեռանկարների հարցում, համարելով նրան ոչ ճկուն և ոչ արտիստիկ: Մեծանալով և հղկելով կատարման տեխնիկան, նա ձեռք բերեց հմայիչ կանացիություն և այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի և սահընկումների կատարման թեթևություն, այլև բացառիկ արտիստիկություն:
Առաջին հաղթանակը, որը դարձավ փայլուն կարիերայի մեկնարկը, նա նվաճել է 8 տարեկանում: Նրա՝ մարզումներով հագեցած կյանքում եղավ մի շրջան, երբ նա հասցնում էր հաճախել նաև բալետի և երաժշտական դպրոց: Մանկուց նրա մեջ առկա էին հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր որակները՝ համառություն և համբերություն, պատասխանատվություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ, աշխատասիրություն, կարգապահություն և ամուր նյարդեր: Գեղասահորդուհու փայլուն կարիերայում եղել է նաև սարսափելի շրջան, երբ աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո և հաղթել 2005 թվականի աշխարհի և 2006 թվականի Եվրոպայի չեմպիոնատները, ինչպես նաև նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը:
2006 թվականի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե և 18 բրոնզե պարգևներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին:
Միջոցառման ծրագրում.
1. Իրինա Սլուցկայայի ներածական ելույթ
2. Գեղասահորդների հետ պարապմունք
3. Գեղասահորդների հետ խմբակային լուսանկար սառույցի վրա
4. Ինքնագրի տրամադրում ճեմասրահում
 
Վարպետության դասը Իրինա Սլուցկայայի կողմից, դա
Առույգության երկարաժամկետ լիցք է
Լավ տրամադրություն
Գեղասահքի ազերին ծանոթանալու հնարավորություն
Գեղասահքի մասին հետաքրքրող հարցեր տալու հնարավորություն
Սառցե նույն բեմում հանրահայտ սպորտսմենուհու հետ սահելու հնարավորություն
Հանգստյան օրերը ընտանիքով օգտավետ ակցկացնելու հնարավորություն
Երեխաներին գեղասահքին ծանոթացնելու հնարավորություն
Դրական հույզերի մեծ պաշար
Վարպետության դասի յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի Իրինա Սլուցկայայի ինքնագրով վարպետության դասի անցկացման մասին էլեկտրոնային վկայագիր
Կարող եք սովորել գեղասահքի բազային տարրերը. վազք, պտույտներ, ցատկեր, քայլք: Իսկ ամենակարևորը զգալ քեզ իսկական արտիստ սառույցի վրա:
 
  Վարպետության դասի ընթացքում կիրականացվի լուսա և տեսանկարահանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: Այդ կապակցությամբ խնդրում ենք գեղասահորդներին, ովքեր մասնակցելու են վարպետության դասին, ներկայանալ տոնական հագուստով:
 
 
Ադմինիստրացիա
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play