Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու (Ֆոտո)


Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու (Ֆոտո)

  • 23-11-2017 17:35:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու։
 
Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:  Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի եւ նրա  ժողովրդի համար:
 
Յուրաքանչյուր տարի ես եւս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարեւորագույն այս  գործում: Ես Արցախի  ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ են ինձ համար եւ հենց դա է պատճառը, որ Արցախում իմ կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են՝ վերաբնակեցված համայնքների բնակիչներին  դրամական աջակցություն, գյուղտեխնիկայի եւ մեքենաների նվիրատվություն, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ խոշոր գումարների նվիրատվություն:  Իսկ  այս անգամ ես որոշել եմ, հանուն Արցախի  եւ նրա անվտանգության,  հանդես գալ եւս մեկ խոշորածավալ նախաձեռնությամբ:
 
Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:  Այս զորամասի կառուցման հողային աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, իսկ հիմնական շինարարարությունը մեկնարկելու է գարնանը: Ապահովվելու է նաեւ այդ զորամասի մշտական ջրամատակարարումը:  Կարծում եմ, յուրաքանչյուրն իր գործով պետք է ապացուցի Արցախի հանդեպ ունեցած սերը: Եվ ուրեմն հանուն մեր բոլորի Արցախի՝  անենք հնարավոր ամեն բան հայկական երկրորդ պետության բարօրության եւ անվտանգության համար»,- նշել է Ծառուկյանը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն