Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

  • 23-11-2017 19:03:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 
ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
 
Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 
Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն